ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հովնանի դդում ծառասիրությունն ու Աստծո մարդասիրությունը

Հովնանի դդում ծառասիրությունն ու Աստծո մարդասիրությունը
25.03.2023 | 19:19

Հովնանի պատմությունը շատերդ գիտեք Աստվածաշնչից, երբ Տերն ուղարկում է մարգարեին քարոզելու Իր պատգամը Նինվեի ժողովրդին, որ դարձի գան: Այլապես Աստված կկործանի քաղաքն ու ժողովրդին:

Վերջին օրերի ծառերի թեմայի հետ կապված մի հետաքրքիր դրվագ հիշեցնեմ այս պատմությունից:

Իր միսիան ավարտելուց հետո Հովնանը դուրս է գալիս քաղաքից ու հոգնելով` նստում արևի տակ հանգստանալու:

Արևի վառող ճառագայթներին չդիմանալով` բողոքում է Աստծուն. «Երանի՜ մեռնեի, ինչի՞ս է պետք ըսենց տանջվելը»:

Աստծո հրամանով մի փարթամ դդմենի է աճում ու իր տերևներով հովանի դառնում նվաղած մարգարեին:

Հովնանն աշխարհով մեկ է լինում, պառկում դդմենու հովին ու մուշ-մուշ քնում:

Քիչ հետո Աստված հրամայում է մի որդի կրծել դդմենու արմատները, որից փարթամ թուփը ճլորում ու չորանում է:

Հովնանն արևի վառվելուց նվաղած զարթնում է ու սկսում նորից կյանքից բողոքելը:

Աստված հարցնում է. «Ոնց տեսնում եմ, շատ ես նեղվել դդմենու չորանալուց հա՞, Հովնան ջան, ու ափսոսու՞մ ես»:

Հովնանը նեղսրտած ասում է. «Հա՛, շատ եմ տրտմել»:

Աստված պատասխանում է. «Բա ո՞նց է մի սովորական դդմենու չորանալը քո վրա ըսենց կազդի, որը աճել էր քո կամքից անկախ ու դրա վրա ոչ ջանք ունեիր, ոչ ամագ, իսկ ես չպիտի՞ նեղվեմ Նինվեի ժողովրդի կործանվելուց, որտեղ 40 000 այր մարդ է ապրում` կանանց ու երեխաներին չհաշված, էդքան կենդանիներ ու անասուններ էլ հետը, որոնք իմ ստեղծագործությունն են:

Դու մի չոլի մեջ ինքնիրան աճած դդմենին ափսոսում ես, բա էդ ամբողջ քաղաքի ժողովուրդը ափսոս չի՞»:

Իրականում այս պարզ պատմությունը շատ խորն է:

Նախ` ինչու՞ էր Հովնանը դուրս եկել Նինվեից, որտեղ որպես փրկության պատգամախոս, զգուշացնելու մունետիկ, վտանգից խուսափելու ճանապարհային քարտեզը փոխանցող էր ուղարկվել, որ ասի եթե չապաշխարեք ու դարձի չգաք, 40 օր հետո Աստված կործանելու է քաղաքը` նրա մեջ գտնվող ամեն շնչով:

Բայց իրականում ուղարկված «փրկիչն» ինքն իր մեջ էդքան էլ վստահ չէր, որ Աստված կխնայի Նինվեն ու ժողովրդին:

Էդ պատճառով իր միսիան արագի մեջ թամամելուց հետո` թռավ քաղաքից, որ հանկարծ իրեն բան չլինի:

Աստված էլ նրան էն օրը գցեց արևի կիզիչ ճառագայթներով, որ սկսեց մտածել` ավելի լավ է մեռնեի:

Հետո դդմենի աճեցնելով, իսկ քիչ հետո չորացնելով` բացատրեց, որ ա՛յ խելոք, ուրեմն դու դդմենու արժեքը հասկացար ու քեզ պետք էր էդ թուփը, չորանալու համար ողբդ կապեցիր, բա էդ հսկա քաղաքի համար դարդ չե՞ս անում կամ` Իմ սիրտը չի՞ ցավում քո կարծիքով:

40 000 տղամարդ` կանանց ու երեխաներին չհաշված ու շեշտում է` անասուններն ու կենդանիներն էլ:

Այսինքն նրանց կենդանի մնալու համար էլ էր անգամ Աստված հոգ անում, ու էդ անմեղ կենդանիների ապրելու շանսն էլ էր Նինվեի տղամարդկանց ձեռքում:

Առանց արդարացնելու ծառ կտրողներին ... Բայց ինձ ավելի ցավեցնում է Հովնանային մտածողությունն ու վարքը, երբ ծառի համար իրենց ճղողների ծպտունը չլսվեց մարդկային հազարավոր դալար շիվերի կտրվելուց:

Ա՛յ, սրա համար Հիսուսը փարիսեցիների կեղծ արժեքներն ու երեսպաշտությունը շատ խիստ էր հանդիմանում` անվանելով նրանց օձի ծնունդներ: Փարիսեցիներն ասում էին. «Տաճարի վրայով երդում անելը` էդ հեչ, բայց այ որ տաճարի մեջի ոսկու վրա երդվես` ա՛յ, էդ... ս

Սեղանով երդվելը թեմա չի, ա՛յ, որ սեղանի վրայի պատարագով երդվեցիր, վերջ, պարտական ես, ներում բեկում չկա»:

Հիսուսը փշրեց նրանց կեղծ արժեքներն ու կարևոր- երկրորդական դասակարգումը, ասելով. «Ա՛յ, կեղծավորներ, տաճարն է կարևո՞ր, թե՞ մեջի ոսկին, որ տաճարով է արժևորվում: Զոհասեղա՞նն է արժեքավոր, թե՞ պատարագը, որ սեղանով է մաքրվում:

Ա՛յ, կեղծ բարեպաշտներ, որ անանուխի ու չամանի (մանր բաների) տասանորդը պարտաճանաչ տալիս եք` մարդկանց աչքին թոզ փչելու ու արդար երևալու համար, բայց անտեսում եք կարևորները` ողորմությունն ու հավատքը»:

Ա՛յ, էս երեսՊաշտական ու կեղծ բարեՊաշտական երկակի ստանդարտներն էլ մեր տունը քանդեցին, որոնք Աստծո առաջ էլ զզվելի են ու անընդունելի:

Երբ Տարոնի կտրած ծառի համար իրեն պատեպատ տվողը, թևերը քշտած Ավինյանի հետ ծառ է կտրում ... Երբ 400 հեկտար կորցրածին հողին հանձնողը, Նիկոլին ասում է` «ինչքան պետք ա հանձնի, պրծնենք» ... ու մի բան էլ թևերը փռած արդարացնում է վերջինիս անհաշվելի հանձնածներն ու հանձնելիքը ...

Երբ մեկիկ-մեկիկ ճշտված անուն ազգանուններով Ապրիլյանի տասնյակ զոհերի համար տարիներով լալահառաչ տեքստեր գրողներն ու աջուձախ մեղադրանք շաղ տվողները, լուռ ու հանգիստ են` մինչև հիմա անհայտ զոհերի թվի ու անուն ազգանունների պահով ....

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 8376

Մեկնաբանություններ